Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Սեյրան Օհանյանը անակնկալ այցելել է սահմանամերձ զորամաս

Սեյրան Օհանյանը անակնկալ այցելել է սահմանամերձ զորամաս
21.10.2014 | 13:04

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է սահմանամերձ զորամասերից մեկում: Նա շրջել է զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել զորամասի կիրակնօրյա հատուկ օրակարգը և ծանոթացել ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։ Նախարարը ստուգել է նաև պահակային ծառայության կազմակերպումը և տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Նա այցելել է նաև հարավարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանն ու զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին: Սեյրան Օհանյանը եղել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հուզող հարցերին:

Դիտվել է՝ 3783

Մեկնաբանություններ